211652_close_icon
views-count1252 դիտում article-date 17:46 08-05-2014

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աջակցություն է տրամադրվել Մկրտչյանների անօթևան ընտանիքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական և պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթևան ընտանիքին: Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն, ընտանիքը մերժել է։ Ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանը, իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության, հոգածության և ցուցաբերած աջակցության համար։ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ ընտանիքի հետ աշխատանքը կլինի շարունակական, նրանց կընդգրկեն նաև սոցիալական հնարավոր ծրագրերում։

Նմանատիպ նյութեր