211652_close_icon
views-count8282 դիտում article-date 11:07 17-11-2015

40-ամյա Ալիկը իր Mercedes-ի մեջ անչափահասի կամքին հակառակ նրա նկատմամբ բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել

40-ամյա Ալիկ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի իր անձնական օգտագործման ՙ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի մեջ անչափահաս Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այդպիսիք գործադրելու սպառնալիքով և վերջինիս անօգնական վիճակն օգտագործելով, իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով՝ անչափահասի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր