211652_close_icon
views-count1424 դիտում article-date 10:56 04-11-2015

ԱՄՆ-ի Սենատը Եգիպտոսում ռուսական A321 օդանավի վթարի մեջ ահաբեկչություն է տեսնում

ԱՄՆ Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դայան Ֆայնսթայնը հակված է այն ենթադրությանը, որ Եգիպտոսում ռուսական A321 ուղևորատար օդանավը կարող է կործանված լինել ահաբեկչության հետևանքով, գրում է Bloomberg-ը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա ընդամենը իր ենթադրությունն է և պետք է սպասել փորձաքննության արդյունքներին: «Ես այն մարդն եմ, ով գտնում է, որ չի կարելի բացառել ահաբեկչությունը: Մենք գիտենք, որ գոյություն ունի ռումբ, որը կարող է անցնել մագնիսոմետրերի միջով և պայթեցնել օդանավը»,-մեջբերում է Ֆայնսթայնի խոսքը պարբերականը: Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է հոկտեմբերի 31-ին՝ Շարմ Էլ Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց: Այն ընկել է Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի բոլոր 7 անդամները:

Նմանատիպ նյութեր