211652_close_icon
views-count1276 դիտում article-date 15:23 17-11-2015

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Հայաստանի մի շարք բուհերի ուսխորհուրդների նախագահներին. ֆոտոռեպորտաժ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների ղեկավարների: Երիտասարդները պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատվոգրերով: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի գործունեությունը, պարգեւատրել է նրան Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Պետության զարկերակը երիտասարդներն են, նրանք են երկրի շարժիչ ուժը: Ապագան ձերն է. դուք պիտի կարողանաք նորովի դիտարկել ձեր դերը պետության կայացման գործում: Ձեզ ժառանգաբար փոխանցված անկախության դրոշակակիրը պիտի դառնանք: Այսօր ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում են երիտասարդությանն առնչվող հարցերը, եւ ձեզ վերաբերող լուրջ ծրագրեր են իրականացվում երկրում: Անցնելով փորձությունների ճանապարհով՝ հայ երիտասարդները հաջողությունների են հասնում կրթության, գիտության ոլորտներում՝ միաժամանակ սրբորեն պաշտպանելով երկրի սահմանները, ծառայելով հայոց բանակում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր