211652_close_icon
views-count1003 դիտում article-date 14:40 20-11-2015

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին. ֆոտոռեպորտաժ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների: Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը եւ Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշել է, որ թատրոնն է ազգի մշակութային զարգացածության գրավականը, իսկ տիկնիկային թատրոնը մեր մանուկների, մեր արժեհամակարգի ձեւավորման դպրոցն է: Ըստ ԱԺ նախագահի՝ տիկնիկային թատրոնում են Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ղազարոս Աղայանի եւ այլոց հավերժական ստեղծագործություններն անմահանում՝ հասանելի դառնալով մանուկներին: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմի անունից եւ Գալուստ Սահակյանին նվիրել Հովհաննես Թումանյանի անունը կրող թատրոնի խորհրդանիշը՝ Անհաղթ աքլորի արձանիկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր