1295 դիտում
18:37 17-11-2015
Ճոճանակներ՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգավածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել։
Սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականացվում է Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի հետ համագործակցության շրջանակում։ Ճոճանակների շահագործման մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել են նաև Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Ուլիխանյանը և Արմեն Սարգսյանը:
Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։
Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի քարտուղար Արթուր Միրոյանը նշել է, որ ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի ծրագիրը, ինչպես նաև Գլենդելի «Ուրբաթ» ակումբը։
Նմանատիպ նյութեր
4342 դիտում
22:02 28-09-2017
Խնամքի կարիք ունեցող շուրջ 200 երեխաների համար «Երևան Սիթի Տուր» երթուղով կազմակերպվել է զբոսանք մայրաքաղաքում
2566 դիտում
19:31 19-09-2015
«Իմպերիալ» շապիտո կրկես են այցելել խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաներ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»