2877 դիտում
10:11 18-11-2015
Պատգամավորը բողոքել է, թե քիչ աշխատավարձ է ստանում. «Առավոտ»
«Առավոտ»-ը դատախազների աշխատավարձի բարձրացման շուրջ առաջացած հանրային դժգոհության վերաբերյալ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարց է ուղղել՝ այս սուղ պայմաններում որքանո՞վ էր ողջամիտ 311 մլն դրամ ծախսել դրա համար: Վարդան Այվազյանը պատասխանել է. «Լավ, ի՞նչ եք մտածում՝ դատախազը կարող է պատահի ավելի քիչ ստանա, քան քննի՞չը»:
Հարցին, թե ինչո՞ւ քննիչների աշխատավարձը չեն իջեցնում, եթե գործակցի խնդիր կա, Վարդան Այվազյանը պատասխանել է. «Իսկ դուք ո՞նց եք պատկերացնում, եթե հանկարծ իջեցրեցին 20 հազար դրամ, քննիչը 20 հազար դրամով յոլա՞ է գնալու»:
Այնուհետև Այվազյանը բողոքել է իր աշխատավարձից. «Դուք ինչքա՞ն եք ստանում, իմ աշխատավարձից երևի շատ է: Ես լրագրող գիտեմ, որ ինձանից շատ է ստանում: Իմ աշխատավարձը 500 հազար դրամ է»:
Երբ թերթի թղթակիցն ասել է, որ նա իր չոր աշխատավարձի հույսին չէ, կողմնակի եկամուտներ ունի, բիզնեսներ ունի՝ Վարդան Այվազյանը հարցրել է. «Ցույց տվեք ինձ իմ կողմնակի եկամուտները: Ես առավոտից իրիկուն աշխատում եմ: Այսօր 3-րդ, թե 4-րդ լրագրողն եք, որ ինձ մոտենում եք, հարց եք տալիս: Համազեկուցող եմ եղել, նենց չի, որ օդից հելնում խոսում եմ: Ես կարդացել եմ, գնացել եմ, զեկուցել եմ, եկեք ռեալությունից խոսենք: Եթե մենք ռեալությունից չխոսենք, խոսենք սիրունության մասին, ունենում ենք այն, ինչ ունենք»:
Նմանատիպ նյութեր
1915 դիտում
10:31 16-06-2016
Ինչո՞ւ է ՀՀԿ երամից քիչ-քիչ դուրս մնում Վարդան Ղուկասյանը. «Առավոտ»
1707 դիտում
11:17 12-02-2015
Գյումրու հավաքարարները բողոքել են իրենց ցածր աշխատավարձերից. Առավոտ
1746 դիտում
10:00 29-04-2014
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանում մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում․ Ժամանակ
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»