211652_close_icon
views-count1291 դիտում article-date 16:33 18-11-2015

Իրանը ծրագրում է նավթարդյունահանման ծավալները հասցնել օրական մինչև 1 մլրդ խմ-ի և ավելին

Իրանի իշխանությունները մտադիր են նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև 1 մլրդ խմ ու ավելին առաջիկա 2,5 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հաղորդում է rosbalt.ru-ն: Գազ արտահանող երկրների միջազգային ֆորումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Զանգանեն նաև ասել է, որ Իրանը պատրաստ է արտահանել իր գազը հարևան Իրաք: Նշենք, որ ֆորումը միավորում է աշխարհում բնական գազի արտահանման ոլորտում առաջատար երկրների: Այն ստեղծվել է Թեհրանում, 2001 թվականին: Ֆորումի կազմի մեջ են Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Գվիենան, Իրանը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Ռուսաստանը, Տրինիդադ և Տոբակոն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վենեսուելան, Իրաքը, Ղազախստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, իսկ Օմանը և Պերուն մասնակցում են ֆորումին դիտորդի կարգավիճակում:

Նմանատիպ նյութեր