10773 դիտում
12:23 19-11-2015
Կիպրոսում կայանալու է Համաշխարհային Մուայ-թայ Ֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը. Հայաստանն ունի իր մասնակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 20-30-ը Կիպրոսում կայանալու է Համաշխարհային Մուայ-թայ Ֆեդերացիայի (WMF) կազմակերպած Եվրոպայի առաջնությունը:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է երիտասարդների միջև 48 կիլոգրամ քաշում 17-ամյա մարզիկ Արման Նավասարդյանը, ով Հայաստանի և մի շարք միջազգային մրցարշավների հաղթող է:
Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայ-թայ Ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը նշեց, որ գոհ է պարապմունքներից և ակնկալում է մեդալով վերադարձ:
Արման Նավասարդյանի մարզիչ Սմբատ Հարությունյանն էլ ասեց, որ տարվել են շուրջ 3 ամսվա աշխատանքներ, իսկ մեր մարզիկի պատրաստվածությունը գնահատում է լավ: Առանձին շնորհակալական խոսքեր հնչեցին նաև «Իքս Գրուպ» և «Բետպրո» ընկերությունների վարչական անձնակազմներին՝ ցուցաբերվող աջակցության համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+