211652_close_icon
views-count1661 դիտում article-date 16:09 19-11-2015

Բելգիայում ձերբակալվել է փարիզյան ահաբեկչությունների մեջ կասկածվող 20-ամյա մի տղամարդ

Բելգիայի իրավապահները ձերբակալել են Ֆրանսիայի 20-ամյա մի քաղաքացու, ով կասկածվում է Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված մի շարք ահաբեկչություններին մասնակցություն ունենալու մեջ, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով RTBF-ին: Օպերացիան ընթացել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Ժետտ և Մոլենբեկ շրջաններում: Իրավապահները կասկածներ ունեն, որ ձերբակալված երիտասարդը կռվել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Հիշեցնենք, որ բրիտանական Daily Mail թերթը ձեռք է բերել նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչություններից մեկի տեսագրությունը, որը տեղի է ունեցել Փարիզի սրճարաններից մեկում: Տեսագրությունը հրապարակվել է:

Նմանատիպ նյութեր