211652_close_icon
views-count1715 դիտում article-date 08:41 20-11-2015

Կառավարության անդամներին ուղղված վարչապետի հորդորներն ունեցել են ընդամենը 5 տոկոսի ազդեցություն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, երբ վերջինը նիստին մասնակցող պաշտոնյաներին հորդորել է չխուսափել լրագրողներից և կոչ է արել կառավարության շենքի հետնամուտքով դուրս գալու փոխարեն դուրս գալ գլխավոր մուտքով։ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողները սպասում են նախարարներին հարցեր տալու, և անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից։ «Սակայն վարչապետի այս հորդորներն ունեցել են ընդամենը 5 տոկոսի ազդեցություն։ Կառավարության երեկվա նիստից հետո գլխավոր մուտքով դուրս են եկել գործադիրի այն անդամները, որոնք սովորաբար չեն խուսափում լրագրողների հետ շփումներից, մասնավորապես Կարեն Ճշմարիտյանը, Արմեն Եղիազարյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Արմեն Մուրադյանը, Արմեն Ալավերդյանը։ Իսկ վերը նշված 5 տոկոսի «էֆեկտը» ապահովել Է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որը նախկինում դուրս Էր զալիս կառավարության շենքի հետնամուտքով իսկ երեկ օգտվեց գլխավոր մուտքից։ Մյուսները, ինչպես, օրինակ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, կամ ծլկել են հետնամուտքով, կամ շենքի վերևի հարկերում սպասել են այնքան, մինչև որ լրագրողները հեռացել են կառավարության շենքից»,–հավելել է թերթը։

Նմանատիպ նյութեր