211652_close_icon
views-count3319 դիտում article-date 09:58 21-11-2015

Լևոն Զուրաբյանը «ստիպված» թանկ մեքենայից է օգտվում. «Առավոտ»

Երեկ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ այս շաբաթ ԱԺ նիստում քննարկվեց, թե հայ պատգամավորներն ինչքան են ուտում, ինչքան են ծախսում և ինչ են արժենում մեր պետբյուջեի վրա. Դուք էլ էք խմբակցության ղեկավար և Ձեզ էլ է կցված ծառայողական մեքենա, որքան ծախս է լինում կոնկրետ Ձեր օրինակով, և չեք պատրաստվում հրաժարվել Ձեզ կցված մեքենայից: Նա պատասխանել է. «Մենք դիմել ենք հատուկ նամակով այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ բացատրելով, որ դա շատ թանկարժեք մեքենա է, հաշվի առնելով բյուջեի խնդիրները: Մենք առաջարկել ենք, որ պակաս թանկարժեք մեքենա առնեն: Մեզ մերժել են՝ տալով տարօրինակ պատասխան, որ նոր, քիչ արժեցող մեքենաները ավելի թանկ կնստեն պետության վրա: Մենք ստիպված այդ գործն անում ենք այնպես, ինչպես իրենք են առաջարկում»: Ինչ վերաբերում է, մեքենայից առհասարակ հրաժարվելուն և օրինակ ծառայելու մյուսների համար, նա ասել է. «Մենք դա անհեթեթություն ենք համարում: Ուրեմն պիտի հրաժարվեինք պրինտ ընդունել, ԱԺ-ի կոմպյուտերներից օգտվել: Իմանալով, որ մեքենաները թանկ են, մենք առաջարկել էինք այն փոխել: Այն ժամանակ ասում էին, որ մեքենան արժեր 42 հազար դոլար, որը շատ թանկ է: Մենք ասում էինք, որ մեկ-երկու դաս ցածր մեքենա առնենք: Մեքենայի կարիք կա հանձնաժողովում, բայց վստահ ենք, որ դա կարելի էր անել ավելի փոքր ծախսերով»:

Նմանատիպ նյութեր