211652_close_icon
views-count3403 դիտում article-date 16:51 21-11-2015

Ինչո՞ւ «ոչ». Aravot.am

Սահմանադրական փոփոխությունների մասին արդեն շատ է խոսվել, գրում է [url=http://www.aravot.am/2015/11/21/630890/]Aravot.am-[/url]ը: Հնչել է տարաբնույթ քննադատություն, հիմնականում՝ քաղաքականացված, հաճախ՝ չհիմնավորված: Փոփոխությունների հետ կապված լավատեսության դեֆիցիտը հասկանալի է. շատերն են գիտակցում, որ մեր առջեւ ծառացած խնդիրները ոչ թե սահմանադրության թերի լինելու, այլ քաղաքական պրակտիկայում այս փաստաթղթով նախանշած սահմանները խախտելու հետեւանք են: Ցանկացած նոր սահմանադրություն դատապարտված է նույն ճակատագրին, քանի դեռ քաղաքական վարքագծի փաստացի կանոնները չեն համապատասխանեցվում սահմանադրությամբ նախատեսված կանոններին: Ցավոք, հանրային վստահությունը առ այն, որ այս ռեֆորմը ուղղված է կամ որ կնպաստի դրան, շատ ցածր է: Փոփոխությունները տեղի են ունենում չափազանց աննպատակահարմար ժամանակ. ոչ միայն այսօր Հայաստանում բացակայում է այն, ինչ տեսության մեջ կոչվել է «սահմանադրական պահ»` հասարակության զարգացման այնպիսի կրիտիկական ժամանակահատված, երբ հանրությունը լիովին վերաիմաստավորում է իր նախկին փորձն ու միասնական պոռթկումով զարկ տալիս հասարակական կարգի նոր հիմքեր կառուցելուն, այլեւ ռեֆորմը տեղի է ունենում հանրային իշխանությունների նկատմամբ չափազանց ցածր վստահության մթնոլորտում: Այն, որ փոփոխությունները, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն կունենան քաղաքական գործընթացների վրա, կասկածից վեր է. թեեւ քաղաքական զարգացման նախադրյալները բազմապիսի են եւ չեն պայմանավորվում սահմանադրությամբ նախատեսված ֆորմալ ինստիտուտների կառուցվածքով, վերջիններս, սակայն, կարող են որոշակի, իսկ երբեմն էլ՝ զգալի ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Մնում է հասկանալ, թե ինչպիսին իրականում կլինի այդ ազդեցությունը՝ դրական, թե ոչ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2015/11/21/630890/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր