211652_close_icon

Միլա Յովովիչը՝ ծեր կնոջ դերում (լուսանկար)

views-count3835 դիտում article-date 18:00 22-11-2015
Ռուս-սերբական ծագումով ամերիկյան դերասանուհի Միլա Յովովիչը Instagram-ում հրապարակել է իր սելֆին, որտեղ դերասանուհին տարեց կնոջ կերպարով է: Լուսանկարն արվել է «Չարիքի ապաստարանը 6» ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Լուսանկարը հրապարակելիս դերասանուհին շնորհակալություն է հայտնել դիմահարդարներին ու ոճաբաններին, ովքեր 4 ժամից ավելի աշխատել են նրա նոր կերպարի՝ ծեր Էլիսի ստացման վրա: Նաև խոստացել է նոր լուսանկարներ հրապարակել նկարահանումների ընթացքից: «Չարիքի ապաստարանը» ֆիլմը Պոլ Անդերսոնի ֆանտաստիկ ֆիլմերի շարքն է, որի առաջին մասը լույս է տեսել դեռ 2002 թվականին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր