211652_close_icon
views-count35826 դիտում article-date 01:00 24-11-2015

Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության վարչական շենքի դիմաց ճակատ ճակատի բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Հերացի թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ բախվել են Mercedes մակնիշի 05 UV 001 համարանիշի և Mercedes մակնիշի 49 NU 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը Mercedes մակնիշի 49 NU 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մյուս Mercedes-ին:[/color] Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր