19027 դիտում
11:15 24-11-2015
Սիլիկյան թաղամասում մեծ շուքով նշվել է Սևիլ տատի և Գրիգոր պապի «ոսկե» հարսանիքը. SHAMSHYAN.com-ի տեսախցիկը ֆիքսել է նրանց «ոսկե» համբույրը և ոչ միայն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սիլիկյան թաղամասում մեծ շուքով նշվեց 75-ամյա Գրիգոր Գրիգորյանի եւ 67-ամյա Սեւիլ Աբրահամյանի «ոսկե» հարսանիքը եւ նրանց պատվին զավակները ոսկե ցլիկ մորթեցին:
50 տարի է, ինչ ամուսինները միասին են ապրում եւ օր-օրի ավելի ու ավելի սիրում եւ կապվում են միմյանց: 75-ամյա Գրիգոր Գրիգորյանը եւ 67-ամյա Սեւիլ Աբրահամյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ իրենց ծանոթացրել է Գրիգոր պապի հորեղբոր աղջիկը: Իրար տեսել են, առաջին հայացքից սիրահարվել եւ որոշել ընտանիք կազմել:
Երջանիկ ամուսիններն ունեն 3 զավակ, 9 թոռ եւ 4 ծոռ: Ինչպես նրանք բարեմաղթեցին՝ տարոսը բոլորին… Իսկ նրանց մաղթում ենք առողջություն եւ որ նույն եռանդով եւ ոգեւորությամբ իրենց «ադամանդե» հարսանիքը տոնեն:
Նշենք, որ նրանց «ոսկե» հարսանիքը նշվեց անվանդական բոլոր ծեսերով:
Ներկայացնում ենք ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
21200 դիտում
12:00 20-11-2016
Ռուսաստանի ամենահայտնի հայազգի դիմահարդարը Երևանում մեծ շուքով նշեց հարսանիքը