1617 դիտում
16:45 24-11-2015
Բացահայտվել են կաշառք տալու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր
Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն և Լիլիա Ք.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2011 թվականին իրենց դիմումի հիման վրա նախապատրաստվող նյութերով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը կեղծ բացատրությունների հիման վրա մերժել է քրեական գործ հարուցելը, որի դիմաց Ողջի գյուղի նախկին գյուղապետը քննիչին որպես կաշառք տվել է իրենց պատկանող շուրջ 6 հեկտար մակերեսով հողատարածքը:
Բացի այդ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն և Լիլիա Ք.-ն հայտնել են, որ 2014 թվականին հիշյալ քննչական բաժնում իրենց նույնաբովանդակ դիմումի առթիվ նախապատրաստվող նյութերով քննչական բաժնի մեկ այլ քննիչ կեղծել է իրենց բացատրությունները և կայացրել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում:
Կաշառք տալու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 312-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1648 դիտում
11:59 20-02-2024
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»