211652_close_icon
views-count1319 դիտում article-date 18:07 24-11-2015

Հայտնաբերում 5 տարի անց. կինը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Երևանի Գ. Նժդեհի հրապարակի մոտից բերման է ենթարկվել 1949 թ. ծնված Վարդուշ Խ.-ն, ով 2010 թ. հուլիսի 16-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոցը` կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր