211652_close_icon
views-count2340 դիտում article-date 18:39 24-11-2015

Ինչու է երեւանաբնակ Գոհարը փայտով եւ ձեռքով ծեծել եղբոր կնոջը

59-ամյա Գոհար Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանում էլ.էներգիայի առանձին հաշվիչ տեղադրելու հարցի պարզաբանման շուրջ վիճաբանել է նույն բնակարանի բնակչուհի, հագուցյալ եղբոր կնոջ՝ Գայանե Գևորգի Դավթյանի հետ, որի ընթացքում նշված բնակարանում փայտով 2 անգամ հարվածել է վերջինիս աջ այտին, որից հետո ձեռքերով հարվածներ է հասցրել Գ.Դավթյանի մարմնի տարբեր մասերին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր