211652_close_icon
views-count1767 դիտում article-date 17:59 03-06-2014

Հեռախոսազրույցի ընթացքում իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար 38-ամյա տղամարդը կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել իրեն հայհոյողին

38-ամյա Հովնան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրեն է դիմել իր ծանոթ Ս. Անտոնյանը և հայտնել, որ հեռախոսազրույցի ժամանակ Գրիգոր Մելիքսեթյանը իր հասցեին տվել է հայհոյանքներ: Հ. Խաչատրյանը հեռախոսազրույց է ունեցել Գ. Մելիքսեթյանի հետ, որից հետո Ա. Էլոյանի և Ա. Սևլիկյանի հետ գնացել է Անդրանիկի 27-45 հասցեում գտնվող բնակարան, որտեղ վիճաբանել է Գ. Մելիքսեթյանի հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածել է Մելիքսեթյանին՝ պատճառելով վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր