211652_close_icon
views-count1777 դիտում article-date 17:22 25-11-2015

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) գրավեց 4-րդ հորիզոնականը: Անդրանիկ Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկեց 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա բարձրացրեց 167 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով զիջեց բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցեց 372 կգ արդյունք: Տիգրան Մարտիրոսյանն առաջին մոտեցման ժամանակ չկարողացավ պոկել 163 կգ ծանրաձողը: Ձախողեց նաև հաջորդ երկու մոտեցումները և զրո ստացավ, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Նմանատիպ նյութեր