2907 դիտում
17:44 22-09-2019
Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը:
Պոկում վարժության առաջին մոտեցման ընթացքում Անդրանիկը գլխավերևում պահեց 168 կգ-անոց ծանրաձողը, այնուհետ չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ:
Հայ ծանրորդը նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունը Անդրանիկ Կարապետյանի համար տխուր ավարտ ունեցավ: Հայ ծանրորդը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացնելով 195 կգ-ը: Արդյունքում Կարապետյանը երկամարտում զրո ստացավ:
Նմանատիպ նյութեր
1777 դիտում
17:22 25-11-2015
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
2068 դիտում
13:25 28-11-2015
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
2315 դիտում
20:09 25-09-2019
Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում