211652_close_icon
views-count2068 դիտում article-date 13:25 28-11-2015

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ծանրամարտի Հայաստանի տղամարդանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտում գրավեց 5-րդ հորիզոնականը: Պոկոմ վարժությունում հայ ծանրորդը նախ պոկեց 180 կգ, այնուհետ գլխավերևում պահեց 186 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ: Մարտիրոսյանը այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 216 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց գլխավերևում պահել 216 կգ: Երկամարտի՝ 402 կգ արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ղազախ Ալեքսանդր Զայչիկովը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Նմանատիպ նյութեր