Հումելսը կարող է լքել «Բորուսիան» Տուխելի հետ կոնֆլիկտի պատճառով
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը կարող է լքել ակումբը թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ֆուտբոլիստը դժգոհ է թիմի պաշտպանական օղակի աշխատանքից, իսկ Տուխելը դժգոհ է վերջին հանդիպումներում Հումելսի խաղից:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի պաշտպանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 ամռանը: Հումելսին ցանկանում են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Արսենալը»: