14572 դիտում
15:38 30-03-2023
Արտակարգ դեպք Երևանում․ 2-հարկանի շինության տանիքում կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ․ պարեկներն էլ, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։
Օպերտիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով և հրշեջ-փրկարարաների աշխատանքները չխոչընդոտելու համար, նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել են մի քանի տրանսպորտային միջոցներ, ինչը հնարավորություն է տվել հրշեջներին ավելի օպերատիվ աշխատել։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում կատարել են հերթապահություն։
Թե՝ ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում պարեկներն ու հրշեջերը պարզել են, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության (տրամադրված է որպես պահեստային տարածքներ) 1-ին և 2-րդ հարկերի միջնամասում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+