3630 դիտում
08:00 27-11-2015
Նախկին նախարարը Երևանի կենտրոնում սրճարան ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է.
«ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի։ Երեկ «Ժոդովուրդ»–ը փորձեց Հ. Ռոստոմյանից պարզել՝ այդ տարածքն ինքը «ձեռք» է բերել որպես նախարար պաշտոնավարելի՞ս, թե՞ ինչպես մյուս պաշտոնյաները, նվեր է ստացել ինչ-որ մեկից։ Նախկին նախարարն իր տարածքի վերաբերյալ հարցին հետևյալ կերպ պատասխանեց. «Նախ՝ դա իմ անձնական տվյալներն են, ես պարտավոր չեմ ասել, թե ինչ եմ անում։
Իմ անձնական կյանքն է, իմ անձնական տվյալները։ Բայց եթե դա Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ այդ տարածքը ես նվեր եմ ստացել իմ հայրիկից։ Դա եղել է 2000-2001 թվականներին, այսինքն՝ ես վաղուց այդ տարածքն ունեցել եմ ու այն վարձակալության եմ հանձնել 2011 թվականին»։
Մի խոսքով, ինչպես միշտ, երբ նախկին և ներկա պաշտոնյաների ունեցվածքով հետաքրքրվում ենք, նրանք հավաստիացնում են, որ նոր չեն հարստացել, այլ պապենական հարուստ են եղել և «ստիպված»՝ հանուն երկրի բարօրության, պաշտոնյա են դարձել»։
Նմանատիպ նյութեր
4766 դիտում
20:38 04-06-2015
64-ամյա նախկին բռնցքամարտիկը ծեծի է ենթարկում սրճարան ներխուժած գողերին. տեսանյութ
8494 դիտում
10:01 18-01-2018
Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում. «Ժողովուրդ»
1571 դիտում
08:38 04-03-2014
Տուրօպերատորները դեմ են, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի․ ՀԺ
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ