211652_close_icon
views-count50603 դիտում article-date 12:39 27-11-2015

Նոր մանրամասներ՝ հարսանիքից փախած հարսի մասին. որտեղի՞ց էին հարսն ու փեսան, որքա՞ն ժամանակ էին նշանադրված, ինչո՞վ էին զբաղվում եւ նվերները հետը տանելով՝ ո՞ւմ հետ է փախել հարսը

Սեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ ոսկեղենի եւ գումարի տեսքով նվերները ստանալուց հետո փեսացուին միայնակ թողնելով հարսնաքրոջ հետ՝ հարսնացուն իր սիրեկանի հետ փախել է Ռուսաստան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին փեսացուի համագյուղացիները: Փեսացուն Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից է: «Փեսայի ընտանիքը դեռ գյուղ չի վերադարձել, քանի որ հավանաբար նրանք էլ չեն կարողանում «մարսել» կատարվածը: Տղան շատ կիրթ ընտանիքից է: Ծնողները մանկավարժներ են, դպրոցում են աշխատում: Նա երկար տարիներ գյուղում նաեւ ֆուտբոլով է պարապել: Այդ աղջկա հետ 2 տարի նշանված են եղել: Հարսը մատնահարդարում է սովորել, բայց Երեւանի սուպերմարկետներից մեկում մենեջեր է աշխատել: Չնայած լավ են պրծել՝ նման հարսի հետ ապրելը զուլում կլիներ»,- պատմեցին համագյուղացիները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղիունեցող հարսանիքը շատ վատ ավարտ է ունեցել: Թեեւ փեսայի հարազատները դեռ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել, բայց հարսանիքի հրավիրյալներից մեկը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ երբ հարսանիքի հրավիրյալները հանձնել են իրենց նվերերը՝ ոսկու եւ գումարի տեսքով, հարսն այդ ամենը վերցրել է եւ հարսնաքրոջ հետ փախել: Սկզբում հավաքվածները չեն հասկացել, թե ինչ է կատարվում, երկար ժամամանակ սպասել են հարսին, բայց ավելի ուշ հասկացել են, որ հարսը այդ ամենը վերցրել է եւ փախել:

Նմանատիպ նյութեր