2690 դիտում
18:04 27-11-2015
32-ամյա Շաքրոն կոտրել է Հարությունյանի քիթը եւ ատրճանակով սպառնացել է սպանել
32-ամյա Շաքրո Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սեբաստիա 12 շենքի բակում վիճաբանել է Ա. Հարությունյանի հետ, որը վերածվել է քաշքշուկի: Կյուրեղյանը ձեռքով հարվածել է Հարությունյանի քթին, պատճառելով վերջինիս քթոսկրի կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք: Այնուհետև իր մոտ եղած գազային ատրճանակով սպառնացել է Հարույթունյանին սպանել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենքգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
673 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
655 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան