111720 դիտում
18:47 27-11-2015
Հանքավանի Տաք ջուր կոչվող հատվածում հրազենից սպանված երեք երիտասարդների թվում էր նաև Հրազդանի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը
Արժանի որդի , նվիրված եղբայր, հոգատար ընկեր ու կենսախինդ մարդ։ Նա երջանկանում էր այլոց երջանկացնելով: Ահա այսպես են բնութագրում նրան հարազատներն ու ընկերները:
«Ցավում եւ ափսոսում ենք, դեռ այնքան երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար։ Ուներ նաև բարեգործական մի շարք ծրագրեր:Անմեղ տեղը սպանվեց: Ափսոս, շա~տ ափսոս »,- ծանր կսկիծով պատմում են հարազատները:
Արմենը ծնվել էր Հրազդանում, 15 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել էր Հունաստան` մշտական բնակություն հաստատելու։
Քաղաքացիություն ստացավ, բայց օտար երկրում երկար ապրել չկարողացավ, հայրենիքն էր կանչում, հողն ու ջուրը … «Հայրենասեր էր, ամենից շատ սիրում էր հարազատ ծննդավայրը:
[color=#EF2929]Հունաստանում անգամ եկամտաբեր աշխատանքի հեռանկարը նրան հետ չպահեց հայրենիք վերադառնալ: Վերադարձավ ու ծառայեց Հայոց բանակում: Ասում էր՝ առանց հայրենիքի օդ ու ջրի, առանց բարեկամների ու ընկերների չես կարող ապրել, և ցավալին այն է , որ նա հեռացավ հենց հայի ձեռքով»,- ասում են հարազատները: Նրանց խոսքով, Արմենը Հրազդանում տարածք էր վարձակալել, պատրաստվում էր ի կատար ածել իր բիզնես ծրագիրը: Ցավոք, չհասցրեց: [/color]
Չհասցրեց նաեւ ընտանիք կազմել, թեև սիրած աղջիկ ուներ:
Ցավոք, Արմենի հուղարկավորությանը չեն կարողացել ներկա գտնվել Հունաստանում ապրող ծնողները՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով:
Երիտասարդի անժամանակ մահվան հետ ընտանիքը չի համակերպվում: Բոլորը Արմենին կհիշեն ժպիտը դեմքին՝ մարդկանց միշտ օգնելու պատրաստակամությամբ:
Հարգանք և խոնարհում …Նրա հիշատակը վառ կմնա այն մարդկանց սրտերում, որոնք առիթ են ունեցել ճանաչել Արմեն Հովհաննիսյան մարդ տեսակին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/27/71444/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2 և ավելի անձանց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործում նոր մանրամասներ էին հայտնի դարձել, որը կապված է Հանքավանում Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանի կողմից Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և ևս 1 հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին հրազենով դիտավորությամբ սպանելու փաստի հետ:
Պարզվել է, որ հայտնաբերվելուց հետո մարդասպանը կեղծ ալիբի էր ստեղծել՝ հայտարարելով, թե իբրև ինքն ինքնապաշտպանության նպատակով խլել էր եղբայրների ձեռքից ինքնաձիգը, որի ժամանակ էլ անզգուշաբար կրակոցներ էր արձակել: Այդ կերպ նա իր կարճ խելքով փորձում էր քննիչներին մոլորեցնել:
Պարզվել էր նաև, որ ավտոմատը պատկանել է իրեն, որը նա ձեռք էր բերել ապօրինի եղանակով: Նրա և նրա հարազատների կողմից տարածված տեղեկությունները, թե իբրև մինչ կրակոցները տեղի էր ունեցել ռազբորկա, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ վկաների ցուցմունքներով հերքվել էր դա:
Հ. Սեփոյանը իմանալով, որ եղբայրները Nissan-ով գտնվում են այդ հատվածում, ավտոմատով զինված, մտածված եկել է նշված վայր ու չսպասելով հարցուպատասխանի՝ դուրս էր եկել իր Նիվայի միջից ու մահացու կրակոցներ էր արձակել Nissan-ի ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների՝ 3-րդ զոհը՝ Արմեն Հովհաննիսյանը, հրազենային վնասվածքները ստացել է Հ. Սեփոյանի կողմից հետապնդվելուց հետո, այսինքն՝ Հ. Սեփոյանը հետապնդել է նաև Ա. Հովհաննիսյանին ու մահացու հրազենային վնասվածքներ հասցրել նրա գլխի մասում:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2200 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)