2138 դիտում
10:44 28-11-2015
«Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում այս կուսակցության հետ կապ չունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը տեղեկացնում է, որ ընտրատեղամասերում «Ժառամգություն» կուսակցության նշանակած անդամները կապ չունեն այդ կուսակցության հետ:
««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ որոշել էր Հայաստանի լրագրողներին պատվել իր ասուլիսով։ Հովհաննիսյանի ասուլիսն ինքնին իրադարձություն է, քանի որ նա մշտապես անձնական ինչ-որ գործերով գտնվում է արտերկրում՝ հիմնականում ԱՄՆ-ում։ Նույնիսկ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը նրա համար առիթ չեղավ մեկ ամսով Հայաստանում մնալու։ Եվ, ահա, հիմա, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ Է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին վերադարձել է Հայաստան։ Ավելին՝ նա հեսա-հեսա իշխանափոխություն է խոստանում։ «Թող ոչ մեկը չսպասի փրկարար գործողության, դեկտեմբերի 1-ից 6-ը հայ ազգը պիտի ցույց տա իր միասնականությունը, և ամսի 6-ից 7-ը նոր իրավիճակ ենք ունենալու, որը տանելու Է դեպի նոր Հայաստան։
Պետք է դուրս գալ այդ ճակատագրապաշտությունից, ժողովուրդն ինքը պետք Է որոշի իր ապագան և միասնական պայքարի դուրս գա»,– այս խոսքերի հեղինակը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն Է։ Այն նույն կուսակցության, որը կոնկրետ Սյունիքի հանձնաժողովի անդամների տեղերն արդեն վաճառել կամ նվիրել է Հանրապետական կուսակցությանը։ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան այն մասին, որ թիվ 37 ընտրատարածքի մի շարք տեղամասերում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում այս կուսակցության հետ կապ չունեն, ավելին՝ նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք օրաթերթի հետ զրույցում ուղղակի հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են և այո-ի կողմնակից»,–նշել է թերթը։
Նմանատիպ նյութեր
11298 դիտում
20:11 10-10-2014
Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը այս շարժման հետ կապ չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան
1264 դիտում
21:05 23-02-2016
Մեղադրանք է առաջադրվել ՏԸՀ քարտուղարին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
2690 դիտում
18:48 22-01-2022
ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»