Պուտինն արգելել է գործատուներին աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է գործատուներին 2016 թվականի հունվարի 1-ից աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին: Այդ մասին նշվում է ՌԴ նախագահի հրամանագրում:
Բացի այդ, ՌԴ նախագահը սահմանափակել է Ռուսաստանում թուրքական ընկերությունների գործունեությունը, արգելել ու սահմանափակել արտաքին տնտեսական գործունեությունը, որը նախատեսում է առանձին տեսակի թուրքական ապրանքների ներմուծումը Ռուսաստան:
Ռուսաստանիկառավարությանը անվտանգության նկատառումներից ելնելով հանձնարարվել է վերահսկողություն սահմանել Թուրքիայից ՌԴ իրականացվող բեռնափոխադրումների վրա: Տուրօպերատորները, ըստ հրամանագրի, պետք է ձեռնպահ մնան դեպի Թուրքիա ուղղություններից: