211652_close_icon
views-count3139 դիտում article-date 09:45 30-11-2015

Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են արգելված թուրքական մթերքների նախնական ցուցակը

Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից ներկրվող մի շարք ապրանքատեսակներ: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Իզվեստիա» թերթին: Թերթն էլ, իր հերթին, հղում անելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին, հրապարակել է արգելվող մթերքների նախնական ցուցակը: Այսպես, արգելվելու է խոշոր եղջերավոր անասունների սառեցված մսի, թռչնամսի, աղադրած, ապխտած մսի, կաթի ու կաթնամթերքի, այդ թվում՝ կաթնաշոռի ու պանրի, լակտոզա չպարունակող սննդամթերքի, ձկնամթերքի, ընկուզեղենի, մրգեղենի, բանջարեղենի, հատապտուղների և կանաչեղենի մատակարարումները, այսինքն՝ ՌԴ կառավարությունը արգելելու է հիմնական մթերքների ներմուծումը: Նշվում է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ամբողջական փաթեթը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը:

Նմանատիպ նյութեր