211652_close_icon
views-count890 դիտում article-date 12:51 30-11-2015

Արմավիրի և Շիրակի երիտասարդ ՀՀԿ-ականները ուսումնասիրեցին սահմանադրական բարեփոխումների նախագիծը

Նոյեմբերի 27-29-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի և Շիրակի մարզերից շուրջ 120 երիտասարդ ՀՀԿ-ականներ մասնակցեցին Ծաղկաձորում անցկացված եռօրյա հավաքին: Հավաքի ընթացքում մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ով իր խոսքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: <<Հասարակության մեծ մասը մեզ հետ է ու կիսում է փոփոխությունների այս ամբողջ քաղաքականությունը, և նույնիսկ խորհրդարանում չի եղել այնպիսի ուժ, անգամ ընդդիմադիրներից, որ ամբողջապես դեմ լինի բարեփոխումների նախագծին: Սա այն բացառիկ նախագծերից է, որ ընդունվել է բոլոր պատգամավորների ընդհանուր թվի 4/5-ի կողմից>>,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը: Իր խոսքն ամփոփելիս ՀՀԿ ԵԿ ղեկավարը հավելեց,-<<Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդները անմիջական մասնակցություն ունենան մեր երկրում ընթացող գործընթացներին>>: ՀՀԿ ԵԿ ղեկավարի խոսքից հետո մասնակիցներին ողջունեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը` ուրախությունը հայտնելով հանդիպել միաժամանակ 2 մարզերի հին և նոր կուսակցականների հետ, կիսվել կուսակցական փորձով և գիտելիքներով: Այնուհետև երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, ով ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը, դրա անհրաժեշտությունը, անդրադարձավ ամենակարևոր կետերին, մեկնաբանություններին ու պարզաբանումներին և ընդգծեց առաջարկվող բարեփոխումների դեմոկրատականությունը: Հաջորդիվ հավաքի շրջանակներում անցկացվեց սեղանի թենիսի մրցույթ, ինչպես նաև բանավեճ և ինտելեկտուալ խաղ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր