1012 դիտում
16:59 30-11-2015
Մայրաքաղաքում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջերմամեկուսացվել են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ապակեպատվել են շքամուտքերի հարկաբաժինները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների անխափան ջեռուցման ապահովումը:
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները, որոնք կավարտվեն սահմանված ժամկետում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
16:51 21-11-2022
Երևանցիների սպասումները կարդարացվեն. ընթացքի մեջ են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները
2783 դիտում
22:08 08-12-2017
Մայրաքաղաքում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները
4642 դիտում
21:15 02-10-2017
Հանձնարարվել է մեկնարկել մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1192 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1399 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ