211652_close_icon
views-count2786 դիտում article-date 22:08 08-12-2017

Մայրաքաղաքում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ սկսել և շարունակում է մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև շատրվաններին տեղադրվում են տոնական լուսավորության համակարգեր ու լուսադիոդային զարդարանքներ: Աստիճանաբար ամբողջանում է նաև հանրապետության գլխավոր տոնածառը: Այս տարի այն կզարդարվի 150 շարք լույսերով և շուրջ 400 խաղալիքով: Հանրապետության հրապարակից բացի, տոնածառեր են տեղադրվում նաև Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում: Գլխավոր տոնածառի լույսերը և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվեն դեկտեմբերի 19-ին, որով կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը:

Նմանատիպ նյութեր