1411 դիտում
14:09 30-11-2015
Փաշիկ Ալավերդյան. Ձեռք բերեցինք օլիմպիական 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը:
«Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կատարեց իր առջև դրված խնդիրը: Մենք ձեռք բերեցինք Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Խնդիրն ամբողջությամբ կատարված է: Ամեն մրցումից հետո մարզիչներն ու մարզիկները նոր խնդիրների առջև են կանգնում, որոնց պետք է լուծում տալ, աշխատել դրանց վրա մինչև հաջորդ մրցումները:
Այստեղ էլ տեսաք՝ խնդիրներ առաջացան Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի հետ: Ինչ վերաբերում է երիտասարդ Սիմոնին, պետք է մտածել՝ ինչպես անել, որ նա քաշ գցելուց հետո կարողանա ցույց տալ իր մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ասել էհավաքականի գլխավոր մարզիչը:
Աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ են նվաճել Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105+ կգ):
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
23:56 15-12-2015
Փաշիկ Ալավերդյան. Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի
4042 դիտում
20:07 02-09-2016
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում
3870 դիտում
18:13 02-10-2019
Փաշիկ Ալավերդյան. Սիմոն Մարտիրոսյանի բարձրացրած կիլոգրամները բավարար չեն օլիմպիական չեմպիոն դառնալու համար
Այս բաժնից
2185 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2839 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2365 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում