211652_close_icon
views-count1325 դիտում article-date 23:56 15-12-2015

Փաշիկ Ալավերդյան. Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է ավարտվող տարին: «Աշխարհի առաջնությունում նվաճեցինք երեք փոքր մեդալ: Տղաները ընդհանուր հաշվարկում զբաղեցրին 8-րդ տեղը: Աղջիկներն արեցին այն, ինչ պետք էր: Տիգրան Մարտիրոսյանի մասին ցավով և ափսոսանքով պետք է խոսեմ: Եթե նայեք նրա վիճակագրությունը, կտեսնեք, որ Տիգրանը նախաօլիմպիական տարում ձախողել է իր աշխարհի առաջնությունները: Նրա մոտ նախամեկնարկային լարվածություն կար: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք մեր առջև ունենք կարևոր ստուգատես՝ Եվրոպայի առաջնությունը, որը որոշիչ կլինի: Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնելու են այն ծանրորդները, ովքեր ունակ են մասնակցելու Ա խմբում: Մինչև վերջին պահը փորձարկելու ենք մեր ծանրորդներին: Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի: Ինչ կլինի Ռիոյում, ասել չեմ կարող, ես իրատես եմ, նախօրոք ոչինչ չեմ ասի»,- ասել է Ալավերդյանը: 2015 թվականին հայ ծանրորդները՝ տարբեր տարիքային խմբերում նվաճել են 60 մեդալ, որոնցից 21 ոսկի, 18 արծաթ և 21 բրոնզե, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր