4048 դիտում
20:07 02-09-2016
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
[b]Օլիմպիական խաղերի մասին.
[/b]
Տղաների ոգևորությունը շատ լավ էր, միայն խանգարեց այն, որ Անդրանիկ Կարապետյան վնասեց ձեռքը: Դա կարող էր ազդել տղաների հոգեբական վիճակի վրա, բայց տղաներն իրենց մեջ ուժ գտան և հետագայում ցույց տվեցին, թե ինչի են ունակ: Օլիմպիական խաղերում ծանրորդներն իմ զինվորներն էին, նրանց մեջ կար իսկական զինվորի ոգի:
Եթե Ռիո մեկներ միայն մեկ մարզիկ, ապա դա չէր լինի Աղասի Աղասյանը: Դա իմ կարծիքը չէ, մարզչական խորհրդի կարծիքն է:
[b]Խթանիչ միջոցների մասին.
[/b]
Խթանիչ միջոցների հետ կապված այդ աղմուկը կապված չէ միայն մեր երկրի հետ, դրանք շատ են: Այո, 8 տարի առաջ կատարված անալիզներից հետո պարզ է դարձել, որ օգտագործվել են խթանիչ միջոցներ: Ես չեմ արդարացնում ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին: Այն ժամանակ օգտագործել են բոլոր մարզիկները, ոչ միայն Հայաստանում, լաբարատորիաներն այդ տարիներին չէին կարողանում որոշել նշված չափաքանակը:
Մարզիկները մասնակցել են Խաղերին նախնական անալիզների ստուգումից հետո: Այն ժամանակ բոլոր մասնակիցները եղել են մի հարթության վրա: Ես կքննադատեմ ՄՕԿ-ի այս քայլը, եթե նրանք հետ են ուզում մեդալները, ապա պետք է ստուգվեն բոլոր մարզիկները՝ առաջինից վերջին տեղերը զբաղեցրած բոլոր մարզիկները: Իսկ ինչ կապված է իմ տղաներին, ապա երբ նրանք մեդալներ նվաճեցին, ես նրանց ասացի, որ այդ մեդալներն ամբողջ կյանքի համար են:
[b]Անդրանիկ Կարապետյանի մասին.
[/b]
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկրորդն էր: Մենք հրում վարժությունը սկսեցինք 195 կգ-ից, քանի որ մարզումների ժամանակ նա բարձրացնում էր 200 կգ: Եթե սկսեինք 190 կգ, ապա կստացվեր, որ կամովին հրաժարվում ենք մեդալից:
Ես կցանկանայի մեկընդմիշտ պատասխանել Ռուբենի 9 կգ քայլի հարցին, Ռուբենը մոտեցավ այդ քաշին, քանի որ 7-8 կգ քայլը թույլ չէր տալիս մեդալի համար պայքարել:
Նմանատիպ նյութեր
7064 դիտում
18:56 17-08-2017
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով
1411 դիտում
14:09 30-11-2015
Փաշիկ Ալավերդյան. Ձեռք բերեցինք օլիմպիական 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է
1325 դիտում
23:56 15-12-2015
Փաշիկ Ալավերդյան. Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի
Այս բաժնից
2215 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2869 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2395 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում