2432 դիտում
17:08 30-11-2015
Ռուբեն Հայրապետյան. Եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպել է «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ: Ավելի քան մեկ ժամ ՀՖՖ նախագահը պատասխանել է շարժման անդամների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին շրջանառվող խնդիրներին, երկրպագուների պահանջներին՝ կապված ազգային հավաքականի խաղերի տոմսերի, գլխավոր մարզչի նշանակման հետ և այլն:
Տեղի է ունեցել անկեղծ երկխոսություն-զրույց ՀՖՖ նախագահի և ֆան շարժման անդամների միջև, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ռուբեն Հայրապետյանը ֆան շարժման հետ զրույցում խոսել է նաև իր պաշտոնավարման հեռանկարների մասին, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2015/11/30/hayrapetyan/1860008]Tert.am[/url]-ը:
«Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:
Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել: Ավելի ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»:
Որպես ավելի վաղ արած հայտարարության հավելում` Հայրապետյանն ընդգծել է նաև, թե ինչ է նկատի ունեցել` ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»:
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
16:11 09-11-2015
Ռուբեն Հայրապետյան. ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ
6818 դիտում
21:50 13-11-2020
«Եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի». Գ. Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1402 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1204 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում