2388 դիտում
16:11 09-11-2015
Ռուբեն Հայրապետյան. ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը արձագանքել է ֆուտբոլի հայ երկրպագուների ՖԱՖ շարժման [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/07/69789/]հայտարարությանը[/url]: Հիշեցնենք, որ ՖԱՖ-ը պահանջներ էր ներկայացրել ՀՖՖ նախագահին, որոնց ընթացք չտալու դեպքում նոյեմբերի 16-ին երթ է կազմակերպվելու դեպի ՀՖՖ-ի գրասենյակ:
«Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ:
Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում օրինակ Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով:
ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրանք միշտ և հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են և մենք ամեն ինչ անելու ենք որ մեր հավաքականը վերագտնի իրեն արժանի խաղը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում և արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաև շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությունների և խորհուրդների համար: Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից:
ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ և տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում», նշել է Ռուբեն Հայրապետյանը:
Նմանատիպ նյութեր
2474 դիտում
17:08 30-11-2015
Ռուբեն Հայրապետյան. Եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի
1929 դիտում
09:29 07-02-2014
Դատավորները նույնիսկ թոշակի գնալուց հետո իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. Ժողովուրդ
5557 դիտում
10:49 01-03-2018
Նախարարը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել 5.34 մլն դրամ եկամուտ. «168 ժամ»
Այս բաժնից
2167 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2827 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2353 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում