843 դիտում
17:21 30-11-2015
Մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մրցույթ-փառատոնը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը։
Պոլիտեխնիկական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և համալսարանի ուսանողական խորհուրդը։
Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ պոլիտեխնիկական խաղերն արդեն ավանդույթ են դարձել։ Նա նշեց, որ նման միջոցառումներն ուսանողական կյանքն ավելի բովանդակային դարձնելու, նրանց առօրյայում կրթությունը, մշակույթն ու սպորտը հնարավորինս մերձեցնելու համար են։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այսուհետև նման ծրագրերը բուհերում ավելի մասշտաբային են դառնալու։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ նկատեց, որ տարեցտարի ուսանողական սպորտը Հայաստանում զարգանում է։ Նա նաև նշեց, որ ուսանողական սպորտն իր հերթին նպաստելու է Հայաստանում սպորտի զարգացմանը։
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ մասնակից թիմերը ձևավորվել են ըստ բուհի 12 ֆակուլտետների, ՀԱՊՀ ավագ դպրոցի և քոլեջի: Մրցութային ձևերն են՝ ֆուտբոլ, վոլեյբով, բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս, պար, երգ, նկարչություն։ Ուսանողները կմրցեն նաև ՈՒՀԱ, ինչպես նաև ինտելեկտուալ մրցույթներում։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 25 ուսանողներից:
Խաղերը տևելու են 2 շաբաթ։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցում է մոտ 350 ուսանող։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
23:19 04-11-2014
Մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր» սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը
3283 դիտում
18:41 18-12-2017
«Պոլիտեխնիկական խաղեր-2017». մեկնարկել են Պոլիտեխնիկի 85-րդ հոբելյանին նվիրված միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան