211652_close_icon
views-count1179 դիտում article-date 11:56 02-12-2015

Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները: Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ և Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր