211652_close_icon
views-count1859 դիտում article-date 13:27 02-12-2015

Իրանը նոր սերնդի ականակիր նավ է ներկայացրել

Իրանցի մասնագետները մշակել և հանրությանն են ներկայացրել նոր սենրդի «Դամավանդ» ականակիր նավը, որը կհայտնվի այդ երկրի Հյուսիսային նավատորմի ենթակայության ներքո 2016 թվականի մարտի ամիսն, հաղորդում է IRNA գործակալությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշենք, որ Իրանում շահագործման հանձնված առաջին ականակիրը՝ «Ջամարանը», ջուրն է իջեցվել 2010 թվականի փետրվարին:

Նմանատիպ նյութեր