962 դիտում
11:43 02-12-2015
Նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 1-ը «Թեժ գծի» 010-37-02-36 հեռախոսահամարին ստացված զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, կատարվել են շտկումներ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 27 զանգ:
Նորա Հ.-ն տեղեկացրել է, որ www.elections.am կայքում ընտրատեղամասը ճշտելիս պարզել է, որ դստեր տվյալները քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա չեն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացուհու դստերը շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և նրան 06.05.2011 թ. տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Տեխնիկական խնդրի պատճառով հաշվառման հասցեն չի մուտքագրվել բնակչության պետական ռեգիստրի բազա: Սխալը շտկվել է, ինչի մասին դիմումատուն 23.11.2015 թ. տեղեկացվել է:
«Թեժ գծով» ստացված մյուս 26 ահազանգերը եղել են տեղեկատվական բնույթի, որոնց կապակցությամբ քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
[b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
12:08 09-11-2015
«Թեժ գծին» ստացված զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, կատարվել են շտկումներ. ՀՀ Ոստիկանություն
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
898 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան