1214 դիտում
12:08 09-11-2015
«Թեժ գծին» ստացված զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, կատարվել են շտկումներ. ՀՀ Ոստիկանություն
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին նոյեմբերի 4-ից 8-ը ընկած ժամանակահատվածում ստացվել է 8 զանգ:
1. Աշտարակ քաղաքի Շահազիզի փ. տներից մեկի բնակիչ Հ. Ղ.-ն տեղեկեցրել է, որ իր հասցեում հաշվառված է 3 մարդ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանք պետք է հաշառված լինեին Շահազիզի փ. մեկ այլ հասցեում: Տեխնիկական սխալը շտկվել է:
2. Ա. Ի.-ն հայտնել է, որ իր ամուսնու՝ Վ. Մ.-ի տվյալները առկա չեն քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության գրության հիման վրա 10.10.2013 թ. անձնագրային ծառայության կողմից վերջինս և նրա կինը հանվել են Մոլդովական 29/4 շենք, բն. 410 հասցեի հաշվառումից, քանի որ նշված հասցեում գտնվող անշարժ գույքը ամրակցված է եղել վերը նշված մարմնի տնօրինությանը: Ընդ որում, ամուսինները չեն բնակվել նշված հասցեում, իսկ բնակելի տարածությունը ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 29-ի թիվ 1486-Ա որոշմամբ հատկացված է եղել այլ անձանց:
3. Ա. Չ.-ն տեղեկացրել է, որ իր կինը՝ Ա. Մ.-ն, պետք է հաշվառված լինի Երևան քաղաքի Քեռու փ. 58/1 շենքի բն. 7 հասցեում, սակայն քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում ընդգրկված է Երևան քաղաքի Քանաքեռ Մանկական քաղաք տուն 6 հասցեում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անձը բնակչության պետական ռեգիստրում շարունակել է մնալ հաշվառման մեջ նախկին հասցեով: Տեխնիկական սխալի պատճառով քաղաքացին նոր բնակության վայր տեղափոխվելու կապակցությամբ ռեգիստրի բազայում չի վերահաշվառվել նոր հասցեով: Վրիպումը շտկվել է և տեղեկացվել քաղաքացուն:
«Թեժ գծով» ստացված մյուս 5 ահազանգերը եղել են տեղեկատվական բնույթի, որոնց կապակցությամբ քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
[i]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային