211652_close_icon
views-count3975 դիտում article-date 14:45 02-12-2015

Թուրքիան խոստացել է ռուսական պատժամիջոցներին պատասխանել «պլան Բ»-ով

Թուրքիայի Զբոսաշրջության ու մշակույթի նախարար Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի սահմանած որոշ պատժամիջոցների համար «պլան բ» է նախապատրաստել, որոնք կապված են էներգետիկայի ու տուրիզմի ոլորտների հետ, հաղորդում է rosbalt.ru-ն: Նրա խոսքով՝ ամեն տարի Ռուսաստանից Թուրքիա հանգստանալու է մեկնում մոտ 4,5 մլն զբոսաշրջիկ, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում մեծ դեր են խաղում էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտները: «Մենք պլան բ ենք պատրաստել»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Ռուսաստանը արգելել է ի տուրօպերատորներին ուղեգրեր տրամադրել դեպի Թուրքիա: Բացի այդ, ՌԴ կառավարությունը արգելանք է դրել Թուրքիայից ներմուծվող հիմնական սննդատեսակների վրա:

Նմանատիպ նյութեր