211652_close_icon
views-count3356 դիտում article-date 17:47 02-12-2015

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօրվանից շտաբը տեղափոխում է Ազատության հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դկտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսին «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօրվանից շտաբը տեղափոխում է Երևանի Ազատության հրապարակ: «Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մենք իրենց սպասում ենք այստեղ: Մենք այսօր ժամը 18:00-ից նախատեսում ենք հավաքներ եւ ձեզնից ակտիվ մասնակցություն ենք ակնկալում, որպեսզի ճնշումն օրեցօր ավելանա»,- ասաց նա: [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/01/71816/]Հիշեցնենք[/url], որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրել էր համազգային հանրահավաք՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու և իշխանությունների հրաժարականի պահանջով: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երկու տասնյակ մասնակիցներ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր