211652_close_icon
views-count10126 դիտում article-date 10:39 03-12-2015

Արագած Ախոյանը վաղ առավոտյան ծիծաղից թուլացել է, երբ տեղեկացել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իբր իրեն փող է պարտք

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը վաղ առավոտյան անակնկալի է եկել, որից հետո՝ ծիծաղից թուլացել, երբ լրատվամիջոցներում կարդացել է, թե իբր վարչապետ Հովիկ Աբրահամյանը շինարարական աշխատանքների մասով իրեն գումար է պարտք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Ախոյանը բարկացած նշեց, որ դա լրատվամիջոցների տարածած հերթական հերյուրանքն է: «Որոշ լրատվամիջոցներ բազմիցս պատվեր կատարելով՝ 3 տարի շարունակ հոգեվարքի մեջ են գտնվում եւ անընդհատ ստահոդ լուրերով իմ անունն են շահարկում: Արդեն սովորել էի, երբ իմ հասցեին ասում էին, որ սնանկ եմ, բայց այսօր վաղ առավոտյան մի զավեշտալի լուր կարդացի, որտեղ գրված էր, թե մեր երկրի վարչապետն է ինձ պարտք: Սկզբից անակնկալի եկած ծիծաղից թուլացանք, հետո փորձեցի հասկանալ, թե ինչքան վատ է որոշ լրատվամիջոցների վիճակը, որ նման ստահոդ լուրեր են ընթերցողներին մատուցում: Հայտարարում եմ, որ մի օր դրանց դիմակը պատռվելու է: Ամո՛թ է»,- ավելացրեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր