2128 դիտում
16:25 03-12-2015
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս մշակութային օջախների օրինակով <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնի առօրյան այսուհետ ևս լինելու է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին գեղարվեստական ղեկավարին թատրոնին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը ոլորտում աշխատելու տարիների փորձ ունի: Նա թատրոնի անվանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբորորդին է:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
17:00 06-09-2022
Վերանորոգվում են «Մհեր Մկրտչյան» թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը
15233 դիտում
19:20 31-08-2017
Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի
Այս բաժնից
820 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին