11284 դիտում
13:05 03-12-2015
Այսօր երեկոյան ժամերից ցիկլոնի ուժը կթուլանա
Ներկա պահին հանրապետության տարածքում գործում է Սկանդինավյան ցուրտ ճակատը, շրջանների զգալի մասում դիտվում են տեղումներ՝ ձյան տեսքով: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք է և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն երեկվա համեմատ նվազել է 6-8 աստիճանով: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետությունում կպահպանվի մինչև ուշ երեկո, որից հետո այն կկորցնի իր ուժը, որը կուղեկցվի տեղումների աստիճանաբար դադարով:
Առաջիկա գիշերը ձյան առատ տեղումները կպահպանվեն Վայոց Ձորում և Սյունիքում: Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ:
Օդի ջերմաստիճանը՝ հատկապես գիշերը շարունակաբար կնվազի ևս 5-7 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի դեկտեմբերի 6-ին, Երևանում գիշեր օդի ջերմաստիճանը կտատանվի -8…-10, ցերեկը՟ 0…-2 աստիճանի սահմաններում:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
68834 դիտում
10:37 16-08-2017
Այսօր երեկոյան ժամերից ցիկլոնի ուժը կմեծանա. Գագիկ Սուրենյան
25469 դիտում
10:21 20-06-2016
Հունիսի 21-23-ին ցիկլոնի ուժը հանրապետության տարածքում զգալիորեն կթուլանա. Գագիկ Սուրենյան
35654 դիտում
20:21 23-05-2017
Հայաստանում գործող ցիկլոնի ուժը կթուլանա մայիսի 25-ից. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված